ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-6

Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի-6
20.09.2024 | 13:20

(սկիզբը՝ այստեղ)

Նախորդիվ ներկայացրել էինք սեպտեմբերի 17- ին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի զգուշացումը, որն Արևմուտքին սպառնացել էր հզոր զենքով (ակնարկը միջուկային զենքին է վերաբերվում) Ռուսաստանի պատասխան հարվածն իր տարածքի խորքերն արևմտյան սպառազինությամբ հարվածներ ստանալու դեպքում: Վոլոդինի խոսքով՝ Ուկրաինային նման հարձակումներ թույլ տալու ՆԱՏՕ- ի որոշումը դաշինքը կդարձնի հակամարտության լիարժեք մասնակից:

Այս զգուշացումը նրա համար էր, որպեսզի ԱՄՆ- ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքը զգուշանա միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի սանձազերծումից, սակայն, դատելով ամենից, ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և արևմտյան որոշ պետությունների նախկին ու ներկա ղեկավարներ կամ լուրջ չընդունեցին Վոլոդինի զգուշացումը, և անտեսում են այն՝ Ուկրաինային արևմտյան հեռահար զենքով ՌԴ տարածքի խորքերը հարվածելու թույլտվություն տալու վերաբերյալ իրենց հայտարարություններով, կամ էլ լինելով Սատանայի ծնունդներ ու Սատանայի ծառաներ, ողջ մարդկության բնաջնջումն ու մոլորակի մոխրացումը նախընտրում են Ռուսաստանի հետ հակամարտությունում Արևմուտքի ռազմավարական պարտությունից և ներկայիս աշխարհակարգի փոփոխությունից:

Երեկ՝ սեպտեմբերի 18- ին, պարոն Վոլոդինը ստիպված է եղել նոր հայտարարությամբ հանդես գալ: Նա մասնավորապես հայտարարել,է, որ ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի քաղաքականությունը կարող է հանգեցնել համաշխարհային, միջուկային պատերազմի, ինչը չի կարելի թույլ տալ:

«Բայդենը, Մակրոնը, Շոլցը քննարկում են հարցեր (հեռահար բարձր ճշգրտության զենքի օգտագործման ու Ռուսաստանի տարածքի խորքին հարվածներ հասցնելու մասին.- Ա. Հ.), որոնք կարող են ողբերգական իրավիճակի հանգեցնել,- «РИА Новости»– իտեղեկացմամբ , ասել է Վոլոդինը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցում։- Եվ պարզապես նրանք սանձազերծելու են համաշխարհային պատերազմ, միջուկային։ Դա չի կարելի անել։ Նրանք չեն հասկանում, թե ինչ կարող է տեղի ունենալ»:

Նա հավելել է, որ Ռուսաստանը կպաշտպանի իր քաղաքացիներին, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ կանի դրա համար:

Ռուսաստանի հավաստմամբ, Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը ՆԱՏՕ- ի երկրներին ուղղակիորեն ներքաշում է հակամարտության մեջ և հանդիսանում է «կրակի հետ խաղ»: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ- ն և ՆԱՏՕ- ն ուղղակիորեն մասնակցում են հակամարտությանը, այդ թվում՝ ոչ միայն զենքի մատակարարմամբ, այլև կադրերի պատրաստմամբ:

Եվ ահա, չնայած ՌԴ Պետդումայի նախագահի և այլոց այս բոլոր զգուշացումներին, Եվրախորհրդարանն այսօր ընդունած իր բանաձով Եվրամիության երկրներին կոչ է արել անհապաղ վերացնել Ուկրաինային մատակարարված սպառազինության արևմտյան համակարգերի օգտագործման սահմանափակումները, և Ուկրաինային թույլ տալ հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում գտնվող ռազմական թիրախներին: 425 պատգամավոր «կողմ» է քվեարկել, 131- ը՝ «դեմ», 63- ը՝ «ձեռնպահ»:

Պատգամավորները ԵՄ- ին կոչ են արել կատարել 2023թ. խոստումը՝ Ուկրաինային 1 մլն հրետանային արկեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և գերմանական «Taurus» թևավոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ:

«ԵՄ բոլոր երկրները և ՆԱՏՕ- ի դաշնակիցները պետք է հավաքականորեն և անհատապես իրենց վրա վերցնեն Ուկրաինային ամենամյա ռազմական աջակցություն ցուցաբերելու պարտավորությունը՝ ՀՆԱ- ի 0,25 տոկոսից ոչ պակաս չափով»,- նշված է բանաձևում:

Փաստաթղթում կոչ է արվում նաև արագացնել Ուկրաինային 50 մլրդ եվրո վարկի տրամադրումը՝ մարելով ՌԴ- ի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով, ինչպես նաև օրենսդրական հենք պատրաստել ռուսական ակտիվների ամբողջական բռնագրավման համար:

TACC- ի պարզաբանմամբ, Եվրախորհրդարանի բանաձևերն իրավական ուժ չունեն և խորհրդատվական բնույթ են կրում, սակայն օգտագործվում են ԵՄ- ում որոշակի քաղաքական դիրքորոշումների առաջմղման ու տարածման համար:

«Եվրախորհրդարանը վաղուց վերածվել է անպատասխանատու քաղաքական գործիչների մի խմբի, որոնք ոչ մի բանի համար պատասխանատու չեն, միայն դրոշմում են բանաձևեր, որոնք ուղղված չեն Ռուսաստանի և այլ երկրների միջև նորմալ հարաբերություններին, այլ ուղղված են հետագա առճակատմանը»,- RT-ին ասել է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

Ավելի վաղ ամերիկյան «New York Times» թերթը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր ԱՄՆ- ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մասին առ այն, որ պատրաստ է Ուկրաինային թույլ տալ հարվածել Ռուսաստանի խորքերը:

«Politico» պարբերականն իր հերթին հայտնել էր, որ ԱՄՆ- ն ու Մեծ Բրիտանիան ՄԱԿ- ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը տեղի կունենա Նյու Յորքում սեպտեմբերի 24- 30- ը, կարող են հայտարարել ՌԴ տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար Կիևին արևմտյան հեռահար զենք օգտագործելու թույլտվություն տրամադրելու մասին:

Սպիտակ տունը հայտարարել է ՌԴ տարածքի խորքերն արևմտյան հրթիռներով հարվածների առնչությամբ Պուտինի խոսքերի նկատմամբ լուրջ վերաբերմունքի մասին, սակայն հավելել, որ ԱՄՆ-ն «իր հաշվարկներն» ունի… Թե ինչ հաշվարկների մասին է խոսքը, ավելի վաղ արդեն նշելենք ՝ կամ Ռուսաստանի ռազմավարական պարտություն, այսինքն նույնիսկ՝ ոչ սովորական պարտություն, կամ միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ, թեկուզ և այդ պատերազմի գինը լինի ողջ մարդկության ոչնչացումը և մոլորակի մոխրացումը…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 16173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ